Ավելացել է սպանությունների թիվը 

Ավելացել է սպանությունների թիվը 

Համաձայն վիճակագրության, Ռուսաստանում նվազել է հանցավորության մակարդակը, սակայն մի շարք շրջաններում սպանությունների թիվն անցյալ տարվա համեմատությամբ ավելացել է 4 տոկոսով, հայտնում է «Կոմերսանտ» պարբերականը։ Այսպես, եթե 2002 թվականին Ռուսաստանում կատարվել է 32 հազար 265 սպանություն, ապա 2021 թվականին այդ ցուցանշը կազմել է 7332 սպանություն։ 2022-ին սպանությունների եւ սպանության փորձերի թիվն ավելացել է 296-ով։ Մի շարք ռեգիոններում հատկապես ավելացել է սպանությունների թիվը, ինչը մասնագետները կապում են ռուս-ուկրաինական պատերազմի առաջացրած հոգեբանական ընդհանուր լարված վիճակի հետ։ Բացի այդ, վերոնշյալ ժամկետում ավելացել են հոգեբանական ծառայության թեժ գծերին կանանց դիմելիության ցուցանիշը։

Հիմնականում ահազանգերը կապված են եղել ընտանիքում բռնության դեպքերի հետ։ Փորձագետները նշում են, որ դա կարող է կապված լինել ալկոհոլի օգտագործման մակարդակի ավելացման հետ, հատկապես, որ ալկոհոլի մանրածախ վաճառքն ավելացել է 6,8 տոկոսով։ Հատկանշանական է նաեւ, որ սպանությունների 70-80 տոկոսը իրականացվում են ալկոհոլի ազդեցության տակ։