Փաշինյանն այս անգամ զերծ մնաց մեկնաբանություններից

Փաշինյանն այս անգամ զերծ մնաց մեկնաբանություններից

Գրել էինք, որ քիչ առաջ կառավարության հերթական նիստն է մեկնարկել, որը վարում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Խախտելով ավանդույթը՝ Փաշինյանն այս անգամ զերծ մնաց օրակարգային հարցերից բացի այլ հարցերի վերաբերյալ իր մեկնաբանություններից։

Հիշեցնենք, նա վերջին շրջանում մշտապես մինչ օրակարգային հարցերին անցնելը, մի քանի րոպե տրամադրում էր հայ-ադրբեջանական հարաբերությունների հնարավոր կարգավորմանը, սահմանին տիրող իրավիճակին և այլն։