Քաղաքական ապաստանի հայցման սահմանափակումները հանվել են

Քաղաքական ապաստանի հայցման սահմանափակումները հանվել են

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է հրամանագիր, որով հանվում են Ռուսաստանում քաղաքական ապաստանի տրմադրման կարգում առկա բոլոր սահմանափակումները։ Այս մասին տեղեկանում ենք Կրեմլի պաշտոնական կայքից։ Ըստ հրապարակված հայտարարության, նման որոշումը պայմանավորված է միջազգային ասպարեզում իրադրության կտրուկ փոփոխությամբ։ «Իրադարձությունները, որոնք տեղի են ունենում աշխարհում վերջին ժամանակներս, մարդու իրավունքների խախտումները, լրագրողների հանդեպ հալածանքները եւ հասարակական գործիչների հանդեպ իրականացվող հետապնդումները ստիպում են մարդկանց գտնել ապաստան իրենց բնակության երկրներից դուրս»,- ասված է որոշման հիմնավորման մեջ։ Այդուհանդերձ, թեեւ սահմանափակումները հանված են, սակայն որոշում կկայացվի քաղաքական ապաստանի տրամադրման հարվում ինդիվիդուալ կարգով։