Շախմատիստ Հայկ Մարտիրոսյանն առաջին տեղն է զբաղեցրել Ռումինիայում կայացած մրցաշարում
![Շախմատիստ Հայկ Մարտիրոսյանն առաջին տեղն է զբաղեցրել Ռումինիայում կայացած մրցաշարում](https://hraparak.am/uploads/images/2023/08/image_750x_64d91d5ae5413.jpg)
Ռումինիայում կայացած մրցաշարում երիտասարդ շախմատիստ Հայկ Մարտիրոսյանն առաջին տեղն է զբաղեցրել, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Արադ քաղաքում անցկացված «16th Arad Open Grand Prix Romania Classic» մրցաշարում Հայկ Մարտիրոսյանը 9 հնարավորից վաստակել է 7,5 միավոր և զբաղեցրել է 1-ին հորիզոնականը:
Կարծիքներ