Ամենացածր ռեյտինգն ունի Վահե Գրիգորյանը․ ՍԴ դատավորների վարկանիշները

Ամենացածր ռեյտինգն ունի Վահե Գրիգորյանը․ ՍԴ դատավորների վարկանիշները

HelpCourt դատական վարկանիշավորման համակարգը ներկայացնում է ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորների այս պահին ունեցած վարկանիշները։ Ի դեպ՝ դատավորներին համակարգում գնահատում են բացառապես փաստաբանները։

Ըստ այդմ՝ 

1․ Արման Դիլանյան + 36

2․ Ալվինա Գյուլումյան +23

3․ Ֆելիքս Թոխյան +13

4․ Հրայր Թովմասյան +13

5․ Արևիկ Պետրոսյան +13

6․ Հրանտ Նազարյան +12

7․ Աշոտ Խաչատրյան +12

8․ Արաիկ Թունյան +11

9․ Վահե Գրիգորյան -20 

Նշենք, որ այսօր Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Սահմանադրության փոփոխությունների մասին նախագիծը: Փոփոխությունների համաձայն, ՍԴ այն դատավորները, ովքեր պաշտոնավարել են 12 և ավել տարի, կհեռացվեն ՍԴ-ից, իսկ դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը կշարունակի պաշտոնավարել, սակայն չի լինի ՍԴ նախագահ: