Թեղուտի աշխատակիցները դարձել են գործազուրկ

Թեղուտի աշխատակիցները դարձել են գործազուրկ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է ՝

«Սիրելի ալավերդցիներ, Բրյուսելից վերադարձել եմ երեկ ուշ գիշեր։ Տեղյակ եմ վերջին զարգացումներից (պղնձաձուլարանի 220 աշխատակից դարձել է գործազուրկ)

- Րոպեներ առաջ հեռախոսազրույց ունեցա Նորայր Պետրոսյանի հետ։ Պայմանավորվել ենք առաջին փուլով 50 աշխատակցի Թեղուտ ՓԲԸ-ում աշխատանքի անցնելու մասով։ Աշխատակիցներին ընտրելու է ընկերության կադրերի բաժինը։ Ես, ինչպես հանքի վերագործարկման պահից սկսած, ոչ ոքի համար չեմ միջնորդելու։ Սա կխնդրեմ հաշվի առնել։ Այս թվի հնարավոր մեծացման ու վերոգրյալ 50 քաղաքացիների աշխատանքի անցնելու հարցը գործնական փուլ կմտնի, երբ Պետրոսյանն առաջիկա օրերին կլինի Հայաստանում, և կհանդիպեմ նրան։ Գործազուրկ դարձած քաղաքացիների ցանկն անձամբ կփոխանցեմ նրան։

- ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի հետ ևս րոպեներ առաջ խոսեցի։ Հիշեցնեմ՝ ավելի քան 10 բանկում ու վարկային կազմակերպությունում 152 վարկառու աշխատակցի 346 վարկերի ռեստրուկտուրիզացիայի (սառեցում, տոկոսի նվազեցում, ժամկետի երկարաձգում կամ այլ տարբերակ) մասով տվյալները նրան փոխանցել եմ 1 ամիս առաջ։ Ջավադյանն ասաց, որ բոլոր բանկերի ու վարկային կազմակերպությունների հետ ՀՀ ԿԲ-ն կապ է հաստատել։ Ավելի ստույգ տեղեկություններ այս մասով կունենամ երկուշաբթի օրը, երբ պրն Ջավադյանը կլինի Հայաստանում։ Պայմանավորվել ենք նաև առաջնահերթություն տալ գործազուրկ մնացած քաղաքացիներին, որպեսզի առաջիկա օրերին նրանք բանկերից զանգ ստանան։

- Խոսել եմ նաև փոխվարչապետ Ավինյանի հետ։ Առաջիկայում կհանդիպենք՝ քննարկելու ձուլարանի ապագայի հարցը։

Կփորձեմ հնարավորինս շուտ լինել Ալավերդիում։ Պինդ եղեք»։