Իսրայելի խորհրդարանը քվեարկել է ինքնալուծարման օգտին

Իսրայելի խորհրդարանը քվեարկել է ինքնալուծարման օգտին

Իսրայելի խորհրդարանը քվեարկել է ինքնալուծարման օգտին։ Այս մաիսն հայտնում է DW-ն։ Պատճառը կառավարական կոալիցիա ստեղծելու հետ կապված բանակցությունների ձախողումն է։ Նոր ընտրությունները կկայանան այս տարվա սեպտեմբերին։ Ըստ հաղորդման, վարչապետ Բինիամին Նեթանյահուն պարտավոր էր կազմել կառավարություն մինչեւ մայիսի 29-ը։ Վարչապետը մտադիր էր կառավարությունը ձեւավորել աջ կրոնական կուսակցություններից, սակայն սահմանված ժամկետում չկարողացավ դա անել, քանի որ կոալիցիայի համար համաձայնություն չգոյացավ։ Նշենք, որ իսրայելական խորհրդարանը ինքնալուծարվեց նաեւ անցյալ տարվա դեկտեմբերին եւ արտահերթ ընտրություններ եղան այս տարվա մարտ ամսին։ Նշենք, որ մի քանի օր առաջ Թել-Ավիվում հզոր բողոքի ակցիաներ տեղի ունեցացն ընդդեմ Նեթանյահուին անձեռնմխելիության իմունիտետով օժտման։