ԼՂ հակամարտությունը կարող է սրվել․ Դենիել Քոութս

ԼՂ հակամարտությունը կարող է սրվել․ Դենիել Քոութս

ԱՄՆ Ազգային հետախուզության ղեկավար Դենիել Քոութսը ելույթ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսում։ Իր ելույթի ժամանակ ամերիկյան հատուկ ծառայություններից մեկի ղեկավար Քոութսն անդրադարձել է նաեւ Լեռնային Ղարաբաղյան հակամարտությանը։ Ինչպես հայտնում է MK.ru-ն, Քոութսը մասնավորապես ասել է․ «Լարվածությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ շարունակում է մնալ ծայրահեղ եւ կարող է վերաճել լայնամասշտաբ ռազմական բախման, որի մեջ կներքաշվի նաեւ Ռուսաստանը»։