Ոստիկանությունն այնպիսի բան չի անում, որ իրեն վերահսկեն կամ չվերահսկեն

Ոստիկանությունն այնպիսի բան չի անում, որ իրեն վերահսկեն կամ չվերահսկեն
Վալերիյ Օսիպյան

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն այսօր խորհդրարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ նախկին նախարար Արամ Հարությունյանի գործին, որի շրջանակնեում նրան այսօր փնտրում են։ 

Դիտարկմանը, թե  ինչու ոստիկանությունը ժամանակին գործի չանցավ, որ Հարությունյանին թույլ չտար փախչեր երկրից, ոստիկանապետն ասաց․ «Ոստիկանությունը այդ գործի մասնակից է դարձել այն ժամանակ, երբ որ անհրաժեշտ է, որ ոստիկանությունը մասնակցի։ Հիմա օպերատիվ փնտրողական գործողություններ են ընթանում, ինչը չէի ցանկանա մեկնաբանել»։

Անդրադռանալով ոստիկանությունը նախարարություն դարձնելու մասին խոսակցություններին, որ հաշվետու դառնա խորհդրարանին, պարոն Օսիպյանն ասաց՝ պետք է նախարարություն դառնա, թե ոչ, որոշողը Օսիպյանը չի․ «Իմ կարծիքն է, որ ոստիկանությունը համարվում է ապաքաղաքկանացված կառույց, և ճիշտ է, որ ինքը այդպիսին մնա։»։


Արդյոք խորհրդարանը կկարողանա՞ վերահսկել ոստիկանության աշխատանքը, քանզի ոստիկանությունն այսօր հաշվետու չէ օրենսդիրին, Վալերիյ Օսիպյանն ասաց․ «Ոստիկանությունն այնպիսի բան չի անում, որ իրեն վերահսկեն կամ չվերահսկեն»։

Այսինքն՝ մյուս նախարարույթունները ինչ-որ բա՞ն են անում, որ վերահսկում են, Օսիպյանն ասաց, որ ինքը նկատի ունի՝ որպես ուժային կառույց ինչ-որ բան անել-չանելը, և որ ոստիկանությունը հիմա թափանցիկ է գործում։