Ուղղաթիռ է կործանվել Նեպալում, կան զոհեր

Ուղղաթիռ է կործանվել Նեպալում, կան զոհեր

Նեպալում կործանվել է ուղղաթիռ որում եղել է այդ երկրի մշակույթի, տուրիզմի եւ քաղաքացիական ավիացիայի նախարար Ռաբինդրա Աբիկարին։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ Ուղղաթիռը ընկել է Տապլեջունգ շրջանում, որը գտնվում է Նեպալի արեւելյան հատվածում։ Այն պատկանել է Air Dynasty ընկերությանը։ Ուղղաթիռում եղել է վեց մարդ, ներառյալ նաեւ օդաչուն։ Ավիավթարի հետեւանքով կան զոհեր։ Զոհերի թվում է նաեւ նախարար Աբիկարին։ Մյուսների մասին դեռ հաղորդում չկա։