ՇՊՀ ռեկտորի մրցույթին դիմել է 6  հոգի

ՇՊՀ ռեկտորի մրցույթին դիմել է 6  հոգի

Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է ՇՊՀ նոր մրցույթի պայմանների ու թեկնածուների մասին։ Ներկայացնում ենք գրառումը։
«Այսօր ավարտվեց ՇՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի հավակնորդների հայտերի ընդունումը:
Հայտ է ներկայացրել 6 հոգի: Ըստ ազգանունների այբբենական հերթականության ներկայացնում եմ ստորեւ.
Սամվել Սերգեյի Ալեքսանյան 
Սուրեն Սանասարի Ավդալյան
Արամ Վարուժանի Կարապետյան
Վարդան Սենեքերիմի Մելքոնյան
Անդրանիկ Նորիկի Սարգսյան
Լուսինե Հրանտի ֆլջյան

Հայտերը կբացվեն ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի ապրիլի 28-ի նիստում, եւ կհրապարակվեն ՇՊՀ պաշտոնական կայքում: Մրցույթը նշանակված է 2019 թ. մայիսի 11-ին:
ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը կկայանա ապրիլի 28-ին, ժամը 12-ին Շիրակի պետական համալսարանում: Նիստը դռնբաց է:

Նիստի նախնական օրակարգը հետեւյալն է.

1. ՇՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի տեղակալման մրցույթին ներկայացված հայտերի բացում, ուսումնասիրություն, թեկնածուների գրանցում կամ գրանցման մերժում:

2. ՇՊՀ 2018 թ բյուջեի տարեկան հաշվետվության ներկայացում, քննարկում եւ հաստատում: 
Զեկուցող՝ ՇՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ե.Սերոբյան:

3. ՇՊՀ 2019 թ բյուջեի նախագծի ներկայացում, քննարկում եւ հաստատում: 
Զեկուցող՝ ՇՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ե.Սերոբյան:

4. ՇՊՀ 2017-2018 թթ. ուսումնական տարվա գործունեության հաշվետվության ներկայացում, քննարկում եւ հաստատում: Զեկուցող՝ ՇՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ե.Սերոբյան:

5. Այլ հարցեր »

ՇՊՀ ՀԽ նախագահ Լեւոն Բարսեղյան