Ուսուցչուհին ճանկռել է երեխայի դեմքը եւ վնասել ականջը

Ուսուցչուհին ճանկռել է երեխայի դեմքը եւ վնասել ականջը

Ռուսաստանի Սմոլենսկ քաղաքի դպրոցներից մեկում ուսուցչուհին ճանկռել է երեխայի դեմքը՝ կոտլետի պատճառով։ Երեխան եղել է երկրորդ դասարանցի։ Վնասվել է նրա ականջը։ Այս մասին հայտնում է Readovka լրատվական կայքը։ Երեխայի մայրը լրագրողներին բողոքել է, ասելով, որ իր երեխան հաճախ ամբողջությամբ չի ուտում իր նախաճաշիկի կոտլետը եւ մի մասը հետը վերցնում է։ Ուսուցչուհին, որ ամենայն հավանականությամբ չի իմացել այդ մասին, երբ տեսել է երեխայի ձեռքին տուփը, որի մեջ եղել է դրված կոտլետի մնացած մասը, հարձակվել է երեխայի վրա եւ ստիպել, որ ուտի անմիջապես։ «Բոլոր երեխաների ներկայությամբ, նա ճանկռել է երեխային վնասել ականջն ու կարգադրել, որ ուտի»,- մանրամասնել է երեխայի մայրը։ Հայտնի է, որ սա առաջին դեպքը չէ, երբ ուսուցչուհին դպրոցականների հանդեպ իրեն նման ագրեսիվ ձեւով է պահում։ Դպրոցի ղեկավարությունը կատարվածը դեռ չի մեկնաբանել, սակայն երեխային այլ դասարան են տեղափոխել, որպեսզի կոնֆլիկտները վերջանան։