Դատախազությունը բողոքարկել է Քոչարյանի վերաբերյալ որոշումը

Դատախազությունը բողոքարկել է Քոչարյանի վերաբերյալ որոշումը

Երեկ ՀՀ գլխավոր դատախազությունը վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ Վերաքննիչ քրեական դատարանի՝ խափանման միջոց կալանքի վերաբերյալ կայացրած որոշման դեմ։ Այն արդեն մուտքագրվել է Վճռաբեկ դատարան։ Այս մասին մեր հարցմանն ի պատասխան ասացին գլխավոր դատախազությունից:

Հիշեցնենք՝ հունիսի 18-ին Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ,  բավարարեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների դիմումը, և 2 մլրդ դրամ գրավի դիմաց Քոչարյանն ազատ արձակեց։