Սպանության գործով նոր մանրամասներ են ի հայտ եկել

Նոր լուսանկարներ են հայտնվել համացանցում, որտեղ պատկերված են այն 15 անձինք, ովքեր անմիջական կերպով մեղադրվում են սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշուքջիի սպանության մեջ։ Այս մասին հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը։ Լուսանկարները արվել են Ստամբուլի օդանավակայանում, Ստամբուլի սաուդական գլխավոր հյուպատոսության մուտքի եւ ելքի դարպասների մոտ։ Այդ լուսանկարների շնորհիվ թուրք ոստիկանները կարողացել են հետեւել սպանության մեջ մեղադրվող անձանց խմբի տեղաշարժին թե սպանությունից առաջ եւ թե հետո։ 15 մեղադրյալները ժամանելով Ստամբուլ տեղավորվել են հյուրանոցներում, իսկ ահա դեպքի օրը նրանք հյուպատոսարան են մեկնել առանձին առանձին եւ նույնպես զատ-զատ էլ հեռացել են հյուպատոսարանից՝ սպանությունից հետո։ Սպանությունից հետո գեներալ Մուստաֆա Մուհամմադ Ալմադանին Ջամալ Հաշուքջիի շորերը հագած դուրս է եկել հյուպատոսարանից գնացել Սուլթան Ահմեդի մզկից, որտեղ փոխել է հագուստն ու վերադարձել հյուրանոց։ Լրագրողի մասնատված դիակը նույն օրը տեղափոխել են մեքենաով որն ունեցել է 34 CC 1865 համարները։ Սպանությունից հետո նույն խումբը հեռացել է Թուրքիայից եւ վերադարձել Սաուդյան Արաբիա։