Պատրաստվում են հեռանալ

Պատրաստվում են հեռանալ

Միացյալ Նահանգներում ուսումնասիրում են Սիրիայից զորքերի դուրս բերման հնարավորությունները։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը, վկայակոչելով ամերիկյան ղեկավարությունում ունեցած իր աղբյուրների փոխանցած տեղեկությունները։ Ըստ հաղորդման, ԱՄՆ-ն ըստ էության իրականացրել-վերջացրել է այն բոլոր խնդիրներն ու առաջադրանքները, որոնք դրված են եղել՝ Սիրիայում ռազմական օպերացիաներ սկսելու ժամանակ եւ սիրիական տարածքները ԻՊ գրոհայիններից ազատագրելու գործողությունները թեւակոխել են արդեն ավարտական փուլ։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՌԴ ԱԳՆ նախարարի տեղակալն ու Ռուսաստանում ԱՄՆ դեսպանը քննարկել են Սիրիական հակամարտության կարգավորման հարցը։