Հավի ձուն՝ քաղցկեղի դեմ պայքարում

Հավի ձուն՝ քաղցկեղի դեմ պայքարում

Շոտլանդացի գիտնականները ստեղծել են գենետիկ մոդիֆիկացված հավերի նոր տեսակ, որոնք ածելու են ձու, որը պարունակելու է մարդկային սպիտակուց։ Այդ ձվերը օգտագործվելու են դեղագործության, մասնավորապես արտրիտի, տարբեր վիրուսների եւ օնկոլոգիական հիվանդությունների բուժման համար նախատեսված դեղամիջոցների սինթեզման մեջ։ Այս մասին հայտնում է EurekAlert-ը։ Գիտնականները, նախ հայտնաբերել են մարդու մոտ այն գենը, որը պատասխանատու է սպիտակուցի արտադրման համար, ապա այն տեղադրել են ճուտիկների ԴՆԹ-ներում։ Այսպես արդեն մեծանալով, ճուտիկները կկարողանան ածել ձվեր, որոնց մեջ կլինի սպիտակուցի որոշ քանակություն։ Գիտնականները առաջին փորձնական խմբաքանակը այդ ձվերի, նույնիսկ արդեն ունեն իրենց ձեռքի տակ, որոնք ունեն հակավիրուսային, հակակարցերոգեն հատկություն։ Դրանք նաեւ օգնում են վնասված հյուսվածքների ռեգեներացիային։ Մասնագետները նշում են, որ այս ճանապարհով ստեղծված դեղերը հարյուր անգամ ավելի էժան են, քան եթե նույն դեղամիջոցները սինթեզվեին լաբորատոր պայմաններում։