Մեր տարածքում Ադրբեջանի շարած ականների տակից ոնց ենք դուրս գալու

Մեր տարածքում Ադրբեջանի շարած ականների տակից ոնց ենք դուրս գալու

Մի հատ մասնագիտական բան ասեմ ու մի շաբաթով էլ գնամ:

Ադրբեջանը արդեն տարուց ավել զահլա է տանում ականապատ դաշտերի քարտեզների մասով։

Ուզում եմ ասել, որ իր համար նման ծայրահեղ խնդիր չկա, որովհետև, եթե լիներ` համ փող ունի, համ մասնագետներ էդ հարցը լուծելու։ Դա ընդամենը շանտաժի գործիք է։

Ժամանակակից SAR ռադարները, որոնք տեղադրվում են դրոնների վրա հնարավորություն են տալիս քարտեզագրել հողի տակ թաղված առարկաները` մինչև 1.5 մետր խորությամբ։ Էդ տեխնիկան արժի ոչ ավել քան մեկ միլիոն դոլար։ Ադրբեջանը դա գիտի ու ունի որակյալ մասնագետներ, ովքեր կարող են դա անել։

Բայց էս ողջ տեքստը չեմ գրում, որ ասեմ Ադրբեջանը բլեֆ է անում։ Սա գրում եմ, որ մերոնք իմանան , թե մեր տարածքում Ադրբեջանի շարած ականների տակից ոնց ենք դուրս գալու։ Ու դե մեկ էլ նրա համար, որ մտքներով անցնի գեոինֆորմացիոն կրթության առանց այդ էլ ողբերգական վիճակը ավելի չվատացնեն իրենց անմեղսունակ ռեկտորներով։

SAR ռադարները տալիս են էս տեսակ պատկերներ, որոնցից մասնագետը կարողանում է առանձնացնել ականը, խողովակաշարը, գերեզմանը, թաղված կոյուղագծից վթարային արտահոսքը ու էլի լիքը բաներ։ 

Միքայել Նահապետյանի ֆեյսբուքյան էջից