Պատմությունը կրկնվելու հատկություն ունի, թող թավշյաները դա չմոռանան

Պատմությունը կրկնվելու հատկություն ունի, թող թավշյաները դա չմոռանան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Հայաստանի թավշյա իշխանությունները հերթական անգամ իրենց եղբայրական համերաշխությունը դրսևորեցին Թուրքիայի և Ադրբեջանի իշխանություններին հետ ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանին Հայաստանի համար անցանկալի անձ հայտարարելով և արգելելով նրա մուտքը Հայաստան։ Մուրադն այլևս անցանկանալի է երեք բարեկամական իշխանությունների համար։

Հիշեցնեմ, որ հեռավոր 1992 թվականին Լևոն Տեր Պետրսյանը Հայաստանից արտաքսեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրայր Մարուխյանին։ 30 տարի հետո պատմությունը կրկնվում է։ Լևոն Տեր Պետրոսյանը ժողովրդի ցնծության ներքո հրաժարական տվեց։ Պատմությունը կրկնվելու հատկություն ունի, թող թավշյա հեղափոխականները դա չմոռանան․․․»: