Նախագահը չի ընդունել վարչապետ Մարիո Դրագիի հրաժարականը

Նախագահը չի ընդունել վարչապետ Մարիո Դրագիի հրաժարականը

Իտալիայի նախագահը չի ընդունել վարչապետ Մարիո Դրագիի հրաժարականը, հայտնել է նախագահի գրասենյակը:

Ավելի վաղ  Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին հայտարարել էր, որ հրաժարական կտա կառավարության ղեկավարի պաշտոնից:

Հրաժարականի պատճառը իշխող կոալիցիայի կուսակցություններից մեկի՝ «5 աստղերի շարժումը», որը մինչ վերջերս դրա հիմքն էր կազմում, հրաժարվելն էր մասնակցել Իտալիայի խորհրդարանի Վերին պալատում կառավարության վստահության քվեարկությանը:

Ըստ Դրագիի` դրա արդյունքները ցույց են տվել, որ «ազգային մեծամասնությունը, որն ի սկզբանե աջակցում էր կառավարությանը, այլևս չկա»: