Ուկրաինային չենք դրդել, որ հարվածի ՌԴ-ին․ Բլինքենն արդարանու՞մ է

Ուկրաինային չենք դրդել, որ հարվածի ՌԴ-ին․ Բլինքենն արդարանու՞մ է

ԱՄՆ-ը չի խրախուսել և չի օգնել Ուկրաինային հարվածել Ռուսաստանի տարածքին, Վաշինգտոնի աջակցությունն ուղղված է միայն այնպիսի ռազմական օգնությանը, որը թույլ կտա Ուկրաինային կատարելագործել իրեն պաշտպանելու կարողությունները։ Այս մասին, ըստ Bloomberg-ի, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

«Մենք չենք խրախուսում ուկրաինացիներին հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին և նրանց [նման հարվածներ հասցնելու] հնարավորություն չենք տալիս։ Բայց կարևոր է հասկանալ, թե ինչ են ապրում ուկրաինացիներն ամեն օր իրենց երկրի դեմ շարունակվող ռուսական ագրեսիայի պայմաններում: Մենք ամբողջ աշխարհի մեր գործընկերների հետ միասին, վճռական ենք՝ ապահովելու, որ նրանք ունենան անհրաժեշտ տեխնիկա՝ պաշտպանելու իրենց, իրենց տարածքն ու ազատությունը»,- վստահեցրել է պետքարտուղարը։

Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ն ներկայումս մանրամասն տեղեկատվություն չունի ռուսական օդանավերի և ռազմաբազաների ուղղությամբ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարվածների մասին։