Արգենտինայում ընթանում են նախագահական եւ պառլամենտական ընտրություններ

Արգենտինայում ընթանում են նախագահական եւ պառլամենտական ընտրություններ

Նախագահական ու պառլամենտական ընտրություններ են ընթանում Արգենտինայում։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։ Բացի նախագահից, արգենտինացիները ընտրելու են պառլամենտի 130 պատգամավորի եւ 24 սենատորի։ Նշենք, որ Արգենտինայում քվեարկել կարող է 16 տարին լրացած արգենտինայի ցանկացած քաղաքացի։ Արդյունքների մասին կհաղորդվի արդեն երեկոյան, տեղի ժամանակով 18։00-ից հետո, երբ կավարտվի քվեարկությունը։ Նախագահի պաշտոնի համար առաջադրվել է վեց թեկնածու, սակայն հիմնական պայքարը կընթանա գործող նախագահ Մաուրիսիո Մաքիի եւ ընդդիմադիր թեկնածու, կառավարության ղեկավար Ալբերտո Ֆերնանդեսի միջեւ։