Խերսոնի իշխանությունները դիմել են Պուտինին

Խերսոնի իշխանությունները դիմել են Պուտինին

Սեպտեմբերի 28-ին Խերսոնի շրջանի ռազմական-քաղաքացիական վարչակազմի ղեկավար Վլադիմիր Սալդոն դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով տարածաշրջանը որպես նոր սուբյեկտ ներառել Ռուսաստանի Դաշնության կազմում:

Այսօր համանման խնդրանքով Պուտինին է դիմել նաև Լուգանսկի ժողովրդական հանրապետության ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը:

Հիշեցնենք, որ երեկ՝ սեպտեմբերի 27-ին ավարտվել են ՌԴ-ին միանալու հարցով հանրաքվեները ԴԺՀ-ում, ԼԺՀ-ում, Զապորոժիեի և Խերսոնի շրջաններում: