Հասանովն ու Լենցովը քննարկել են ԼՂ-ում տիրող իրավիճակը

Հասանովն ու Լենցովը քննարկել են ԼՂ-ում տիրող իրավիճակը

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այսօր ընդունել է ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովին։

Այդ մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հանդիպմանը քննարկվել է օպերատիվ իրավիճակը ղարաբաղյան տարածաշրջանում, որտեղ տեղակայված են ռուս խաղաղապահները։

Հիշեցնենք, որ գեներալ Լենցովն իր պաշտոնին նշանակվել է այս տարվա ապրիլի 25-ին։ 

Նա արդեն հասցրել է լինել Հայաստանում, որտեղ ապրիլի 28-ին հանդիպել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։