Գեներալները լուռ են, միայն Մոսոն է խոսում, ինչու՞․․․

Գեներալները լուռ են, միայն Մոսոն է խոսում, ինչու՞․․․

Պատերազմական գործողությունների, գնահատականների մեջ մեր գեներալները, որոնց հերոսներ ենք կարծել,  գրեթե լուռ են։ Անգամ, երբ գեներալ- գնդապետ Մովսես Հակոբյանը  հայտարարում է, որ «5-րդ շարասյան» ղեկավարը Նիկոլ Փաշինյանն է կամ դրանից առաջ 44- օրյա  պատերազմում Նիկոլ Փաշինյանի թույլ տված կործանարար սխալների մասին էր հայտարարություններ անում, անարձագանք են մնում։ Ոչ մի գեներալ չի արձագանքում։  Այսպիսի բան կա։ Սովորաբար երբ մեկը մի լուրջ, համարձակ  հայտարարարություն է անում, ճանապարհ է բացում, որ մյուսները եթե ոչ համարձակ, գոնե վախվորած, հայտարարություն անեն։ Բնության մեջ էլ այս երևույթը կա։ Երբ ջուրը լճանում ու կանգնում է,  ու մեկը քարը վերցնում է ջրի հոսքը խանգարող առվի միջից, ջուրը գլգլալով հոսում է։ Հայաստանում ամեն ինչ ընթանում է այլ հունով։

Գեներալներից Մոսոն լուրջ հայտարարություն է անում, որը գրեթե ցուցմունքի նման մի բան է՝ «5-րդ շարասյան» ղեկավարը Նիկոլ Փաշինյանն է, և ոչ մի ռազմական հրամանատար, գեներալ չի ձայնակցում։ Հազար ներողություն եմ խնդրում, բայց այլ բան չի մնում մտածելու, քան այն, որ Մոսոյի միջոցով Նիկոլն ուզում է զինվորականության մեջ գտնել ձայնակցողներին ու պատժել։ Բանտում «նմանատիպ պրյոմների հետ» Նիկոլը  երևի լավ ծանոթացել է։ Կարծես թե գեներալները գիտեն այդ մասին ու լուռ են։ Այլապես չեմ պատկերացնում, որ նրանք իրենց անձի ապահովությունն ավելի բարձր են գնահատում, քան հոգեվարքի մեջ գտնվող երկրի թպրտումները։ Կամ թող հայտարարեն, որ գեներալ Մովսես Հակոբյանը ճիշտ է ասում, կամ Մոսոյին ճանաչեն որպես միակ հերոս ասիչ։