«Պաղեստինը կհաղթի», «Իսրայելը կկործանվի». իրանցի պատգամավորների բուռն արձագանքը

«Պաղեստինը կհաղթի», «Իսրայելը կկործանվի». իրանցի պատգամավորների բուռն արձագանքը

Իրանի քաղաքներում բուռն են արձագանքել Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի արմատական ​​խմբավորումների միջև ռազմական բախումներին։

Թեհրանում, Զանջանում, Մաշհադում և այլ քաղաքներում մարդիկ զանգվածաբար դուրս են եկել փողոցներ՝ աջակցելու Իսրայելի դեմ պաղեստինյան խմբավորումների գործողություններին։
Իրանի պետական ​​հեռուստատեսությունը ցուցադրել է կադրեր, թե ինչպես են պատգամավորները վեր կենում իրենց աթոռներից՝ վանկարկելով «Մահ Իսրայելին», «Պաղեստինը կհաղթի» և «Իսրայելը կկործանվի», հաղորդում է Reuters-ը։

Ավելի վաղ, ըստ իսրայելական ԶԼՄ-ների, Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի ռազմական խորհրդական, ։գեներալ-մայոր Յահյա Ռահիմ Սաֆավին հայտարարել է, որ Թեհրանն աջակցում է ՀԱՄԱՍ-ին «իր ազնիվ գործողության մեջ» և «ուս ուսի կկանգնի պաղեստինցի մարտիկների հետ՝ հանուն Ալ-Քուդսի ազատագրման»։ 

Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգն իր հերթին հայտարարել է, թե Իրանն է դրդել ՀԱՄԱՍ-ին՝ հարձակվելու Իսրայելի վրա։