Սոնա Շահգելդյանը ներկայացել է ոստիկանություն

Սոնա Շահգելդյանը ներկայացել է ոստիկանություն

Ոստիկանությունից հայտնում են, որ հետախուզման մեջ գտնվող երգչուհի Սոնա Շահգելդյանը ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին։

Ոստիկանության հաղորդագրությունում մասնավորապես ասվում է․

«Ոստիկանության Արաբկիրի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ դեկտեմբերի 11-ին բաժին է ներկայացել 35-ամյա Սոնա Շ.-ն, որը դեկտեմբերի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի (Ապօրինի ձեռնարկատիրությունը) մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Սոնա Շ.-ն ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին»:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: