Հայտնի է 2023 թ․ խաղաղության Նոբելյան մրցանակակիրը․ ո՞վ է նա

Հայտնի է 2023 թ․ խաղաղության Նոբելյան մրցանակակիրը․ ո՞վ է նա

Նոբելյան կոմիտեն որոշել է 2023 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհել իրանցի իրավապաշտպան և «Մարդու իրավունքների պաշտպաններ» իրավապաշտպան կենտրոնի փոխնախագահ Նարգես Մոհամադիին։
Այս մասին հաղորդվում է Նոբելյան մրցանակաբաշխության X-ի էջում։

Նշվում է, որ Մոհամադին այդ կոչմանն արժանացել է Իրանում կանանց ճնշումների դեմ պայքարի, ինչպես նաև բոլորի համար մարդու իրավունքների ու ազատությունների խթանման համար։

Հավելենք, որ Մոհամմադին արդեն 10 տարի և 9 ամիս է՝ պատիժ է կրում ազգային անվտանգության դեմ գործողությունների և պետության դեմ քարոզչության մեղադրանքով։