Ջենիֆեր Լոպեսը խոստացել է կրկին ամուսնանալ

Ջենիֆեր Լոպեսը խոստացել է կրկին ամուսնանալ

Ջենիֆեր Լոպեսը խոստացել է կրկին ամուսնանալ՝ նշելով, որ ինքը ռոմանտիկ է։ Երգչուհու խոսքերը մեջբերում է Today պորտալը։Պատասխանելով այն հարցին, թե հնարավոր է արդյոք նա համարում նոր հարսանիքի հնարավորությունը, 52-ամյա Լոպեսը պատասխանել է. «Կարծում եմ՝ այո։ Դուք գիտեք, ինձ, ես ռոմանտիկ եմ: Եվ միշտ եմ եղել։ Ես դեռ հավատում եմ «և նրանք ապրեցին երկար ու երջանիկ» երևույթին, և 100 տոկոսով»։

Օգոստոսին պապարացիները նկատել էին դերասան Բեն Աֆլեքին՝ Լոպեսի սիրեցյալին, ամուսնական մատանի գնելու պահին։ Աֆլեքը եւ Լոպեսը հանդիպել են 2000-ականներին: 2002-ին արտիստը երգչուհուն առաջարկել է ամուսնանալ իր հետ, սակայն հարսանիքը չի կայացել, իսկ երկու տարի անց զույգը բաժանվել է: 2021-ին սիրեցյալները վերամիավորվեցին։ Զույգին մոտ կանգնած աղբյուրը հայտարարել է, որ Աֆլեքը պատրաստվում է ամուսնանալ Լոպեսի հետ մինչեւ տարեվերջ, քանի որ վախենում է երկրորդ անգամ կորցնել նրան: