Եթե մեկը շանս ունենա, բայց պետությանը «չգցի», շրջապատում հարիֆ է համարվում

Եթե մեկը շանս ունենա, բայց պետությանը «չգցի», շրջապատում հարիֆ է համարվում

Եթե այսօր մի քաղաքացի կարողանա շրջանցել օրենքն ու հարկ չվճարել, բացի այն, որ ինքը դա կանի, այլև կպարծենա իր նեղ շրջապատում ու որևէ մեկը չի ասի՝ բայց ինչի համար ես պարծենում, դու դրանով վնաս ես պատճառում պետությանը։ Իսկ ինչի՞ չի ասի։ Չի ասի, քանի որ երբեք չի եղել մի իրավիճակ, երբ պետությունն ունենա բավարար վստահություն, որպեսզի այդ նեղ շրջապատն այդ մարդուն ամոթանք տա, ասի՝ դու թուլացնում ես բանակն ու պետությունը։ Այս մասին քիչ առաջ «Քաղաքացի լինելու բարդ խնդիրը» թեմայով հրավիրված քննարկման ժամանակ իր ելույթում ասաց  «Վերածնվող Հայաստան» կուսակցության մամուլի նախկին խոսնակ Վազգեն Սաղաթելյանը։ Հանդիպումը, նշենք, նախաձեռնել է «Այլընտրանքային նախագծեր» խումբը։

«Եթե մեկին ներկայացնենք պետությանը գցելու ուղիները, իսկ նա չօգտագործի, ապա լինելու է հարիֆ տանը կամ շրջապատում։ Չի եղել մի իրավիճակ, երբ բոլորը համարեն, որ պատասխանատու են պետության համար, ով կարողանում է, պետությանը գցում է։ Իրականում մենք այդպես էլ չենք կարողանում կերտել մեր պատկերացրած հասարակությունը։ Իսկ ինչու չենք կարողանում, հարց է առաջանում։ Չենք կարողանում, քանի որ, իմ ընկալմամբ, մեզ մոտ երբեք անձնական կամ ընտանեկան շահը համադրելի չի եղել պետական շահի հետ»,- հավելեց նա։