Ռուսները հրթիռակոծել են Զելենսկու ծննդավայրը․ զոհեր և վիրավորներ կան

Ռուսները հրթիռակոծել են Զելենսկու ծննդավայրը․ զոհեր և վիրավորներ կան

Ռուսական բանակի կողմից Կրիվոյ Ռոգի հրթիռակոծման ժամանակ պայթյուն է տեղի ունեցել ինը հարկանի պանելային շենքում, հայտնել է  մարզային խորհրդարանի ղեկավար Նիկոլայ Լուկաշուկը։

Դնեպրոպետրովսկի մարզի վարչակազմի տվյալներով՝ հարձակման հետևանքով 3 մարդ է զոհվել, ևս 36 մարդ վիրավորվել է, որոնցից 7-ը երեխաներ են։

Ուկրաինան կորուստներ կպատճառի ռուս օկուպանտներին՝ ի պատասխան Կրիվոյ Ռոգում բարձրահարկ շենքի հրթիռակոծության, որի հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել և վիրավորվել։ 

Այս մասին հայտնում է РБК-Украина-ն՝ հղում անելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու երեկոյան ելույթին։
«Մենք պատասխան կորուստներ կհասցնենք Ռուսաստանին և միանգամայն արդարացի: Կրեմլում նրանք պետք է ընտելանան, որ ահաբեկչությունն իրենց համար անպատիժ չի մնում», - ընդգծել է Զելենսկին։

Նա խոստացել է, որ Ռուսաստանը շարունակ պարտուններ կկրի։ Միայն դա կարող է անվտանգություն ապահովել հարևան երկրների համար: