Ամոյանը հաղթեց թուրք Բաշարին և դուրս եկավ ԵԱ-ի եզրափակիչ
![Ամոյանը հաղթեց թուրք Բաշարին և դուրս եկավ ԵԱ-ի եզրափակիչ](https://hraparak.am/uploads/images/2023/04/image_750x_6442b0f9782d2.webp)
Հունահռոմեական ոճի ըմբիշ, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը դուրս է եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ՝ կիսաեզրափակիչում 6:1 հաշվով վստահ հաղթանակ տանելով Թուրքիայի ներկայացուցիչ Յունուս Էմրե Բաշարի նկատմամբ:
Ամոյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակիչից, որտեղ գոտեմարտել է Խորվաթիայի ներկայացուցիչ Անտոնիո Կամենյասևիչի հետ և ժամանակից շուտ 10:0 հաշվով վստահ հաղթանակ տարել, ապա քառորդ եզրափակչում 7:0 հաշվով առավելության է հասել դանիացի Օլիվեր Կրուգերի նկատմամբ:
Նշենք, որ Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը մեկնարկել է ապրիլի 21-ին և կավարտվի ապրիլի 23-ին:
Կարծիքներ