Բենզեման հնարավոր է վերադառնա Ֆրանսիայի հավաքական

Բենզեման հնարավոր է վերադառնա Ֆրանսիայի հավաքական

Մադրիդի «Ռեալի» առաջատար հարձակվող Կարիմ Բենզեման  չի հրավիրվում Ֆրանսիայի հավաքական դեռ  2015 թվականից՝ Մատյո Վալբուենայի շանտաժի գործով մեղադրվելու համար: Սակայն վերջին օրերին ֆրանսիական մարզական մամուլը գրում է, որ շուտով ֆուտբոլիստին կրկին հնարավոր է հնարավորություն տրվի հանդես գալ ազգայինի մարզաշապիկով։

Բանն այն է, որ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի թեկնածու Միշել Մուլենը պատրաստակամություն է հայտնել ընտրվելու դեպքում 33-ամյա հարձակվողին կրկին տեսնել Ֆրանսիայի հավաքականի կազմում։

«Բենզեման պետք է խաղա Ֆրանսիայի հավաքականում։ Դեշամն այդ հարցում Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ենթական է: Ես, ընտրվելու դեպքում, կստիպեմ Դեշամին՝ Բենզեմային հրավիրել հավաքական», - ասել է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի թեկնածուն ։