Երևան- Մասիս և Երևան-Արարատ տրանսպորտը թանկացել է

Երևան- Մասիս և Երևան-Արարատ տրանսպորտը թանկացել է

Մասիսի բնակիչներից մեկը, որն աշխատում է Երևանում, մեզ ասաց, որ Երևան-Մասիս երթուղու տոմսը թանկացել է 50 դրամով, նախկին 150-ի փոխարեն այժմ վճարում են 200 դրամ։ Տեղեկությունը փորձեցինք ճշտել Մասիսի քաղաքապետարանից, աշխատակիցը, պատասխանելով հարցին, թե ճի՞շտ է այդ տեղեկությունը, պատասխանեց՝ «դժվար», ապա ասաց, որ  տեղյակ չէ։

Համայնքապետարանից պարզեցինք, որ երթուղին շահագործում է «Լիգա ՍՊԸ» անունով ընկերությունը։ Ընկերության՝ համացանցում առկա կոնտակները, սակայն, չեն աշխատում։ Տեղեկացանք նաև, որ Երևան-Արարատ երթուղին էլ է թանկացել,«Սպրինտերները» 400 դրամից դարձել է 500, իսկ ավտոբուսները՝ նախկին 300-ից դարձել է 500 դրամ։