Աշխատավարձերը բարձրացրել է 11 դոլարով

Աշխատավարձերը բարձրացրել է 11 դոլարով

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ նվազագույն աշխատավարձը երկրում բարձրացնում է 2,5 անգամ՝ հասցնելով մոտ 5 հազար բոլիվարի։ Ինչպես փոխանցում է El Nacional-ը, Մադուրոն ասել է, այս բարձրացումը ենթադրում է, որ բոլոր տեսակի աշխատավարձային ցուցակներում տեղի է ունենալու ավտոմատ վերահաշվարկ։ Ուշագրավ է այն, որ դոլարային փոխարժեքով, ըստ վենեսուեալական սեւ շուկայի տվյալների, բարձրացումը կազմում է ընդամենը 11 դոլար։

Նշենք, որ Վենեսուելան ներկայումս գտնվում է խորը քաղաքական եւ ֆինանսատնտեսական ճգնաժամի մեջ։ Երկրի արժույթը փլուզված է, կա նույնիսկ պարենային դեֆիցիտ։ Պատճառը կառավարության եւ պառլամենտի անհաշտությունն է։ Բանն այն է, որ պառլամենտը ընդդիմադիր է եւ ամեն կերպ փորձում է իշխանությունից հեռացնել Մադուրոյին, ըստ տեղեկությունների՝ վայելելով արտաքին ուժերի աջակցությունը։