Ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված բռնի գործողությունները կպատժվեն ազատազրկմամբ

Ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված բռնի գործողությունները կպատժվեն ազատազրկմամբ

Այսօր՝ մայիսի 3-ին, Ազգային ժողովը շարունակում է իր աշխատանքը։ 16 հարց է ընդգրկված օրակարգում։
57 կողմ,  0 դեմ, 30 ձեռնպահ ձայներով քիչ առաջ ընդունվեց Քրեական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, համաձայն որի՝ պատիժ է նախատեսվում Հայաստանում ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված բռնի գործողությունների համար։

Ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված բռնի գործողությունները, ՀՀ ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի սահմանափակելուն ուղղված գործողություններ կատարելը կպատժվեն ազատազրկմամբ՝ մինչև 15 տարի ժամկետով, իսկ բռնություն պարունակող հրապարակային կոչերի համար՝ վարչական տուգանքից մինչև 3 տարի ազատազրկում։