Գազի պայմանագիրը երկարաձգվել է մինչև հուլիսի 1-ը, սակագնի հայտ էլ դեռ չկա (տեսանյութ)

Գազի պայմանագիրը երկարաձգվել է մինչև հուլիսի 1-ը, սակագնի հայտ էլ դեռ չկա (տեսանյութ)

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողվոի նախագահ Գարեգին Բաղրամյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ  գազի սակագնի փոփոխություն այս ապհին դեռ չկա, քանի որ պայմանագիրը երկարացվել է մինչև հուլիսի 1-ը։ Թե դրանից հետո ինչ կլինի, նա դժվարացավ հստակ ասել։

«Անկախ նրանից՝ ինչ կբանակցեն և սահմանին ինչ գին կձևավորվի, վերջնական սպառողների սակագների փոփոխության համար կա հստակ ընթացակարգ․ կա՛մ հանձնաժողովն իր նախաձեռնությամբ պետք է ձեռնարկի սակագնի վերանայում, կա՛մ պետք է լինի սակագնի վերանայման ակտ։ Եվ էդ հայտի ուսումնասիրության համար օրենքը նախատեսում է առնվազն 80 աշխատանքային օրում քննարկում։ Բացի այդ, քննարկման ավարտից հետո սահմանված սակագներն էլ ուժի մեջ են մտնում 30 օր հետո»,-ասաց Բաղրամյանը՝ նշելով, որ մինչ այս պահը սակագնի փոփոխության որևիցե հայտ չեն ստացել։

Hraparak.am-ի հարցին՝ հնարավոր է պահպանվի՞ սակագինը հուլիսից հետո, Բաղրամյանն ասաց՝ հուլիսի 1-ին էլ, միանշանակ, նույն գինն է լինելու, որովհետև հայտը չկա, որ քննարկեն և որոշում կայացնեն։

Մանրամասն՝ տեսանյութում