«Սեզար» -ին դերասանուհին, ի նշան մշակութային հաստատությունների փակման դեմ բողոքի, մերկացել է

«Սեզար» -ին դերասանուհին, ի նշան մշակութային հաստատությունների փակման դեմ բողոքի, մերկացել է

Ֆրանսիացի դերասանուհի Կորինա Մասյերոն երեկ՝ մարտի 12-ին «Սեզար» կինոմրցանականաբաշխության ժամանակ մերկացել է՝ ի նշան կորոնավիրուսի պատճառով երկրում մշակութային հաստատությունների փակման դեմ բողոքի։

Այս մասին հաղորդում է «РИА Новости»-ն։ Նշվում է, որ 57 -ամյա դերասանուհին մրցանակներ է շնորհելիս եղել  «Լավագույն զգեստներ» անվանակարգում։ Բեմ նա դուրս է եկել ավանակի հագուստով և դեմքին քսած կարմիր ներկով։

Հետո նա իր աջակցությունն է հայտնել դերասաններին, որոնք Փարիզի «Օդեոն» կինոթատրոնում պահանջում են մշակութային հաստատությունների վերաբացումը։ Իր ելույթի վերջում Մասյերոն ամբողջովին մերկացել է։

Նրա կրծքին գրված է եղել No culture, no future (չկա մշակույթ, չկա՝ ապագա), իսկ մեջքին գրված է եղել, ըստ ամենայնի,  երկրի վարչապետ Ժան Կաստեքսին ուղղված պահանջ․«Վերադարձնել մշակույթը». «Հիմա մենք այսպիսին ենք, լրիվ մերկ», - եզրակացրել է դերասանուհին։

Հիշեցնենք, որ «Սեզար» մրցանակաբաշխությունը Ֆրանսիայի կինոմատոգրաֆիկ արվեստի ու տեխնիկայի ակադեմիայի կողմից շնորհվում է 1976 թվականից ի վեր՝ ամեն տարվա մարտին։