Քաղաքացիներին բերման ենթարկելու նյութերը հարկ է, որ ուսումնասիրվեն. իմքայլական պատգամավորը՝ Գյումրու միջադեպի մասին

Քաղաքացիներին բերման ենթարկելու նյութերը հարկ է, որ ուսումնասիրվեն. իմքայլական պատգամավորը՝ Գյումրու միջադեպի մասին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Նախօրեին Գյումրու Անի թաղամասի սպասարկման օբյեկտից քաղաքացիներին բերման ենթարկելու նյութերը հարկ է, որ ուսումնասիրվեն եւ տրվի պատշաճ պարզաբանում կատարվածին։
Ցանկացած բռնության դրսեւորումը, իրավապահների կողմից լիազորությունների վերազանցումը խիստ դատապարտելի է։
Իսկ այս ամենի արդյունքում ինքնահաստատվողներին հորդոր՝ քաղաքական ենթատեքստեր մի՛ փնտրեք։ Ձեր իմացած ռեժիմն անցյալում է, երբ մարդուն քաղաքական հայացքների համար կարող էին հետապնդել»։

Հիշեցնենք, որ մեր տեղեկություններով՝ երեկ երեկոյան Գյումրիում միջադեպ է գրանցվել ոստիկանների եւ Անի թաղամասում տեղակայված սպասարկման օբյեկտներից մեկի աշխատողների ,ինչպես նաև այդ պահին այնտեղ գտնվող հաճախորդների միջև: