Շաբաթօրյա ընթերցանության նյութ

Շաբաթօրյա ընթերցանության նյութ

Վաղուց Ազգային ժողովում կառավարության անդամների հետ պատգամավորների հարց ու պատասխանի գործընթացն ամբողջությամբ չեմ նայում: Երբ լրատվականնները ներկայացնում են դրա հետաքրքիր մասերը՝ դիտում եմ միայն դրանք: Այն էլ հիմնականում վարչապետի պաշտոնից կառչած անձի մասնակցությամբ: Քանի որ ինձ չեն հետաքրքրում ո՛չ կառավարության սուբվենցիոն ծրագրերը և ո՛չ էլ տնտեսական ոլորտում իբրև թե գրանցված, իրականում` կեղծ առաջընթացները: Իսկ վերը նշված անձի հետ կապված դրվագները դիտելը դարձել է հոբբի: Որովհետև վերածվել է զուտ մարզական հետաքրքրասիրության, այն է՝ թե ինչ աստիճանի կարող է հասցնել մարդը խոսքային ձեռնածությունը: Ինչպես նաև ԱԺ նիստերի դահլիճը զբաղեցրած քպկականների ռեակցիան այս կամ այն ընդդիմադիր գործչի այս կամ այն հարցադրմանը: Դրանց թե՛ բովանդակության և թե՛ հատկապես ձևի նկատմամբ: Ինչ մնում է հենց քպկականների՝ նախօրոք պատրաստված հարցերին, ապա դրանցում ևս առկա են լինում դիտարժան պահեր:

Այնուամենայնիվ, այս տեսակետից առավել հետաքրքրականը ոչ թե ալեքսանյաններն են՝ դրանց վարքագիծը վաղուց արդեն կանխատեսելի է, այլ նախագահությունում նստած եռյակը: Քանի որ հոգով-սրտով այդ եռյակն ալեքսանյանական է, սակայն պաշտոնի բերումով հիմնականում ստիպված է պահպանել որոշակի չեզոքություն: Եվ, բնականաբար, այդ պարտականությունն առավել ծանր է եռյակի առաջին «ջութակի»՝ ԱԺ նախագահ Սիմոնյան Ալենի համար: Վերջինս ստիպված է կարգի հրավիրել ոչ միայն և ոչ այնքան հակառակորդներին, որքան թիմակիցներին: Որովհետև ընդդիմադիրները սովորել են կարգավորել իրենց զգացմունքները և տհաճ հարցերը ներկայացնել քաղաքականապես կոռեկտ: Ինչն էլ շատ հաճախ հունից հանում է վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին: Ու նա ավելի հաճախակի է ընկնում դոդի բաղչեքը՝ հարցերին ըստ էության պատասխանելու փոխարեն: Ու շարունակ վիրավորում է ընդդիմադիր պատգամավորներին՝ իրեն դնելով իր հարազատ գյուղի վարժապետի տեղը: Թող ներեն ինձ ենոքավանցի ուսուցիչները, եթե իրենք այդպիսին չեն:

Մինչ Սիմոնյան Ալենին վերադառնալը մեկ -երկու խոսք մարդու տեսակի մասին: Համարյա 65-ամյա մարդու տեսանկյունից կարող եմ ասել, որ մարդիկ, մեծ հաշվով, բաժանվում են երեք մեծ խմբի՝ բարի, չար ու անտարբեր: Ինչպես այլ հարցերի առումով ևս, վերջին տեսակը քանակապես գերակշռողն է: Բաժանումը գալիս է մարդու բնույթից և դրա դեմն առնել հնարավոր չէ: Հանգամանքների բերումով բացահայտվում է յուրաքանչյուր անձի տեսակն ավելի հստակությամբ ու խորությամբ: Ինչպես և խառնվածքների դեպքում (սանգվինիկ, ֆլեգմատիկ, խոլերիկ և մելանխոլիկ) մարդը կարող է լինել հիմնականում բարի, սակայն չարի որոշակի չափաբաժնով:  Անձամբ չճանաչելով Ալենին՝ կարող եմ ենթադրել, որ նա չար անձնավորություն չէ: Թե որքանով է բարի՝ դժվարանում եմ ասել, բայց ոչ չինովնիկական կյանքի նկարներից, որոնք տեսել եմ, ենթադրում եմ, որ ժամանակին ընկերական շրջանակում թողել է բարեհամբույր անձի տպավորություն: Ունեցել է նույնիսկ հայրենասիրական մղումներ՝ հիշենք Ակնան հայրենիք համարելու պահը: Բայց Փաշինյանի շնորհիվ կարգվելով բարձր պաշտոնի՝ ստիպված է ենթարկվել վերջինիս գծած խաղի կանոններին: Որոնցից է, բնականաբար, մարդկանց դեմքին թքելը՝ դավաճան դիմելաձևի համար: Կարծում եմ, որ դա այլևս չի կրկնվի՝ հաշվի առնելով ոչ միայն իր անձնական փորձառությունը, այլև այդ դիմելաձևի նկատմամբ Նիկոլի վերաբերմունքի փոփոխությունը, որ բացահայտվեց վերջին հարց ու պատասխանի ընթացքում:  

Այդ կանոնների համաձայն ինքը պետք է լինի վարչապետի թիկունքին՝ միշտ պատրաստ պաշտպանելու նրան նախկիններից, սևերից, սատանաներից և այլն: Ի դեպ, ժամանակին սատանաների դեմ պայքարը հանձնարարվել էր ԱԱԾ պետին, սակայն վերջինս տապալեց այն: Թե՞ այնուամենայնիվ հաջողության է հասել, քանի որ նրա հաջորդին այլևս նման հրահանգ չի տրվել: Ինչևէ, որպես հասուն և խելքը գլխին անձնավորություն՝ Ալենը գիտակցում է, որ Նիկոլին ուղղված հարցադրումները տեղին են ու ճշմարտացի: Բայց ոչինչ անել չի կարողանում, եթե, իհարկե, մի գեղեցիկ օր չորոշի, որ իր հոգին ավելի կարևոր է, քան այս աշխարհի նյութական բոլոր բարիքների ձեռքբերումը: Չնայած դա նրան չի սպառնում, քանի որ երբեք չեմ լսել, որ նա հավատում է հոգու վերամարմնավորման գաղափարին: Ինչ մնում է հանդերձյալ աշխարհի քրիստոնեական դրույթին, ապա չեմ կարծում, թե 21-րդ դարի երիտասարդի տեսակետից այն իրական է: Այնպես որ, որքան էլ տհաճ լինի Փաշինյանին պաշտպանելը, Ալենը դա անում է համոզված, որ այլ տարբերակ չկա և չի կարող լինել: 

Իսկ այլ տարբերակ, այնուամենայնիվ, կա. այն աչքի առաջ է: Այն է՝ ընդդիմադիր պատգամավորների աջակցությամբ կազմակերպել վարչապետի անձի փոփոխություն՝ մեր հայրենիքն ու պետությունը անդունդից դուրս հանելու նպատակով