Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց՝ լինեն իրավաբան թե ոչ, հանրային գործիչ թե ոչ, որոնք միացան Դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ աջակցության այս դրսևորմանը

Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց՝ լինեն իրավաբան թե ոչ, հանրային գործիչ թե ոչ, որոնք միացան Դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ աջակցության այս դրսևորմանը

«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց՝ լինեն իրավաբան թե ոչ, հանրային գործիչ թե ոչ, որոնք միացան Դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ աջակցության այս դրսևորմանը։

Ցավոք, ենթադրությունը հաստատվում է թե՛ Ազարյանի և թե՛ մյուսների մասով. իշխանությունները օգտվում են մեր քաղաքական ու քաղաքացիական իրավունքների սահմանափակման առիթից՝ ռեպրեսիաներ կիրառելու համար։

ՀԳ. «Ձեռքերդ հեռու դատավոր Ազարյանից» շրջանակը կիրառածների մի փոքր մասը»։