Քանի մարդ է անհետ կորած համարվում «Կրոկուս»-ի ահաբեկչությունից հետո

Քանի մարդ է անհետ կորած համարվում «Կրոկուս»-ի ահաբեկչությունից հետո

Նախնական տվյալներով՝ Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո անհետ կորել է 95 մարդ։ 
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ առանց տեղեկատվության կոնկրետ աղբյուրներ նշելու, համապատասխան ցուցակները կազմվել են օպերատիվ ծառայությունների կողմից՝ հարազատների խնդրանքների հիման վրա։

Ցուցակում ներառվել են այն քաղաքացիները, որոնք չկան զոհերի և տուժածների ցուցակներում։

Ըստ ԶԼՄ-ների, կա հավանականություն, որ ցուցակի որոշ մարդիկ ինչ-ինչ պատճառներով ուղղակի կապի դուրս չեն գալիս։ Հնարավոր է նաև, որ նրանցից մի քանիսը մահացածների թվում են, որոնց մասունքները հայտնաբերվել են, բայց դեռ չեն ճանաչվել:

Պաշտոնական վերջին տվյալներով, մերձմոսկովյան ահաբեկչության հետեւանքով զոհվել է 140 մարդ։ Չորս հոգի ծայրահեղ ծանր վիճակում մնում են հիվանդանոցներում, 19-ը՝ ծանր վիճակում։