Նկարը ով ջարդել ա, պատասխան ա տալու, որ ոստիկանը ուզում ա լինի

Նկարը ով ջարդել ա, պատասխան ա տալու, որ ոստիկանը ուզում ա լինի

«Նկարը ով ջարդել ա, պատասխան ա տալու։ Որ ոստիկանը ուզում ա լինի, ով ուզում ա լինի, գտեք բերեք ստեղ»,- կառավարության շենքի դիմաց նշում են բողոքի ակցիա իրականացնող դեռևս չպարզված հանգամանքներում զոհված զինծառայող Արթուր Աջամյանի հարազատները։

Մենք հայտնել էինք, որ քիչ առաջ ոստիկանների և Աջամյանի հարազատների միջև բախում է տեղի ունեցել։

Բանն այն է, որ ակցիայի մասնակիցները կառավարության շենքի դիմաց են եկել Արթուր Աջամյանի մի շարք լուսանկարներով, որոնցից մեկը բախման ընթացքում ջարդվել է։ 

Աջամյանի հարազատները պնդում են, որ նկարը ոստիկաններից մեկն է ջարդել։

Նշենք, որ բողոքի ակցիա իրականացնողները կառավարության դիմաց շարունակում են սպասել վարչապետ Փաշինյանին։

Այս պահին ոստիկանները Աջամյանի հարազատների իրավապաշտպանին ուղեկցել են կառավարության ընդունարան՝ կառավարության ներկայացուցչիներից որևէ մեկի հետ հանդիպելու։

Մանրամասները՝ տեսանյութում։