ՌԴ-ում հայեր են ձերբակալվել․ ցմահ ազատազրկում է սպառնում

ՌԴ-ում հայեր են ձերբակալվել․ ցմահ ազատազրկում է սպառնում

ՌԴ ԱԴԾ աշխատակիցները Չեխովում ձերբակալել են Հայաստանի քաղաքացիներից բաղկացած հանցավոր խմբին, որոնք կազմակերպել են սինթետիկ թմրամիջոցների արտադրությունն ու վաճառքը։  Այս մասին հայտնել է Ռուսաստանի ԱԴԾ հասարակայնության հետ կապերի կենտրոնը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մոսկվայի մարզի Չեխովի քաղաքային շրջանի տարածքում իրականացվել է առանձնապես խոշոր չափերով սինթետիկ թմրամիջոցների արտադրության մեջ մասնագիտացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից ստեղծված հանցավոր խմբի գործունեությունը ճնշելու գործողություն»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ ԱԴԾ-ն տեղեկություն էր ստացել, որ Մոսկվայի մարզում ձևավորվել է մի քանի անօրինական առցանց խանութների համար դեղերի արտադրության գաղտնի լաբորատորիա։

Դեղորայքի լաբորատորիայի վայրից բերման են ենթարկվել Հայաստանի Հանրապետության երեք քաղաքացիներ, առգրավվել է առնվազն 86 կգ քաշով թմրամիջոց մեֆեդրոն, ինչպես նաև լաբորատոր սարքավորումներ և տարբեր քիմիական նյութեր, հայտնել են ԱԴԾ-ից։

Նշվում է, որ կազմակերպված հանցավոր խմբի մասնակիցները բացահայտվել են։ Ռուսաստանի ԱԴԾ քննչական վարչությունը քրեական գործ է հարուցել ՔՕ մի քանի հոդվածներով, որոնցից մեկով՝ մեղքն ապացուցելու դեպքում սպառնում է ցմահ ազատազարկում։