Ղրղզստանում որոշել են վերականգնել Պաշտպանության նախարարությունը

Ղրղզստանում որոշել են վերականգնել Պաշտպանության նախարարությունը

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը որոշում է կայացրել վերականգնել երկրում Պաշտպանության նախարարության գործունեությունը։ Այս մասին հայտնում է Ղրղզստանի նախագահի մամուլի ծառայությունը։ Պաշտպանության նախարարությունը կձեւավորվի վերստին՝ Պաշտպանության հարցերով պետական կոմիտեի եւ ԶՈՒ ԳՇ հիմքի վրա։