ԱՄՆ Պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնականը գալիս է Հայաստան

ԱՄՆ Պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնականը գալիս է Հայաստան

Միացյալ Նահանգների Պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Ֆիլիպ Ռիկերը հունիսի 6-13-ը շրջայց կկատարի Հարավային Կովկասում՝ լինելով Վրաստանում, Հայաստանում եւ Ադրբեջանում։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայությունը։ Տուրնեի նպատակը ամերիկյան արտաքին քաղաքականության՝ ռեգիոնում ունեցած առաջնահերթությունների առաջ մղումն է եւ դեմոկրատական եւ տնտեսական զարգացմանն աջակցումը։ Կքննարկվեն նաեւ հարցեր կապված Ղարաբաղի հետ։