Հայ պատգամավորները մեկնում են Թուրքիա․ ինչու

Հայ պատգամավորները մեկնում են Թուրքիա․ ինչու

Այսօր՝ մայիսի 2-ին, Ազգային ժողովում հերթական նիստն է գումարվել։ 16 հարց է ընդգրկված այսօրվա նիստի օրակարգում։ Նիստի մեկնարկին ԱԺ «Հայաստան» խմակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հարց էր բարձրացրել, թե ինչու է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը մասնակցում հայ-ադրբեջանական բանակցություններին։

«Ռուբեն Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահ, Թուրքիայի հետ բանակցող մարդ, գնում այսօր մասնակցում է Ադրբեջանի հետ բանակցություններին, ինչը ուղղակիորեն շաղկապում է Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունները»,- ասել էր Մանուկյանը։ 

«Վաղը չէ մյուս օրը մենք սևծովյան պատվիրակության անդամներով մեկնում ենք Թուրքիա՝ Անկարա, որտեղ բավականին բարդ օրակարգ է մեզ սպասվում: Եվ այդ պատվիրակության անդամ եք նաև Դուք: Դուք հարցնում եք, թե Ռուբեն Ռուբինյանն ինչո՞ւ է գնում, ես էլ ասում եմ՝ Դուք ինչո՞ւ չեք գալիս: Շատ լավ ամբիոն էր, գայիք, Ձեր բոլոր մտահոգությունների մասին բարձրաձայնեիք, լիքը խնդիրներ կան, օգնեիք, որ մենք մեր տեսակետը տանեինք առաջ: Սա ուղիղ վերաբերում է Ձեր պարտականություններին»,- քիչ առաջ ասաց ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ դիմելով Գեղամ Մանուկյանին։