Զելենսկուն պարացնում են  նրանք, ովքեր մեր Զելենսկուն էին պարացնում

Զելենսկուն պարացնում են  նրանք, ովքեր մեր Զելենսկուն էին պարացնում

Ուկրաինայի պատերազմը Հայաստանի համար շատ փակագծեր է բացում։ Արդեն պարզ երևում է, թե Նիկոլ Փաշինյանն ում կողմից էր «Ուզունդարա պարում»։ Քննիչ հանձնաժողով, պատերազմի պարտության պատճառները բացահայտելու կարիք էլ չկա։ Ասես հայաստանյան ռազմական իրադրությունը տեղափոխվել է Ուկրաինա։ Նույն դերերն են խաղում, տարբեր դերակատարներով։ Բայց այնքան նման են խաղում, դերասանները համարյա նույն բառերն են կրկնում, նույն կոչերը, նույն բունկերները, դեմքի նույն արտահայտությունները։ Երևի Զելենսկուն էլ զոհվածների գերեզմաններին յուրահատուկ ժեստեր անել կսովորեցնեն, եթե «թռած չլինի»։ Ափսոս էր ուկրաինական ժողովուրդը էդ կատարերգու- ողբերգակի ձեռքին։ Եթե ուշադիր հետևեք սոցիալական ցանցերին, կտեսնեք, որ Զելենսկու նկատմամբ է հայերի ողջ զայրույթը։ Որովհետև հայերն արդեն ճաշակել են իրենց Զելենսկուն և արյան  դառնության համը բերաններում է դեռ։

Նրանք տեսնում են, որ Ուկրաինայի Զելենսկին նույն աղետն է բերելու իր երկրի, ազգի գլխին և հեռվից հեռու զգում են արյան, կապիտուլյացիայի,  հոտը․․․ Զգում․․․ ու Զելենսկու օր առաջ ռադ լինելն են ուզում։ Ուկրաինայի ժողովուրդը Զելենսկին չէ, ոչ մեկը չի ուզում, որ նրանց «մի մազը ծռվի», հայը տեսնում է, որ Զելենսկուն պարացնում են  նրանք, ովքեր մեր Զելենսկուն էին պարացնում Արցախում՝ մեկ, երկու երեք չորս, ես կպարեմ տասնչորս։ Արցախցու ասած՝ ուրիշ հավա գյուդում չե՞ք․․․