Տղամարդը փորձել է ներխուժել Քիմ Քարդաշյանի տուն․ նրան ձերբակալել են

Տղամարդը փորձել է ներխուժել Քիմ Քարդաշյանի տուն․ նրան ձերբակալել են

Սևամորթ տղամարդը փորձել է ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի տուն ներխուժել։ Նրան հաջողվել է մտնել առանձնատան տարածք, որտեղ, սակայն, նրան անմիջապես նկատել են անվտանգության աշխատակիցները։ Տեղեկությունը հայտնում է ամերիկյան TMZ պարբերականը։

Դեպքի վայր հասած ոստիկաններն անմիջապես ձերբակալել են տղամարդուն՝ Դեանդրե Ուիլյամսին։ Պարզվել է, որ սա նրա առաջին հանցագործությունը չէ, ավելի վաղ նա մեղադրվել է ծեծի և մասնավոր տարածք ներխուժման համար։

Հաղորդվում է, որ սա Քիմի տուն ներխուժելու առնվազն երրորդ փորձն է։ Առհասարակ, Քարդաշյան-Ջեններ ընտանիքը մշտապես հանցագործների ուշադրության կենտրոնում է։ Մի քանի փորձ է եղել նաև Քայլի և Քենդալ Ջեններների տուն ներխուժելու, սակայն ամեն անգամ դրանք կանխվել են անվտանգության աշխատակիցների կողմից։