Լալայանը՝ Լաշա Տալախաձեի բացակայության մասին

Լալայանը՝ Լաշա Տալախաձեի բացակայության մասին

«Շատ ուրախ եմ ոսկե մեդալ նվաճելու համար: Չեմ կարող ասել, թե Լաշա Տալախաձեի մասնակցությունն ինչ մոտիվացիա կտար ինձ մրցահարթակում: Ես ինչի պատրաստ էի, ինչ կարող էի, արեցի, հաղթեցի:
Այն կիլոգրամները, որ բարձրացրի, իմ առավելագույնը չէր: Պատրաստվելու ժամանակը քիչ էր: Սոֆիայում 100 տոկոսանոց մարզավիճակում չէի  և ոչ միայն ես: Հիմա  փուլ առ փուլ գնում ենք Օլիմպիական խաղեր:
Այս մասին «Զվարթնոց» օդանավակայանում չեմպիոնների դիմավորման արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում ասել է Աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի նորընծա չեմպիոն Վարազդատ Լալայանը:
Փարիզ-2024-ում ոչինչ չեմ խոստանում: Հաղթանակի հնարավոր լինելու համար պետք է քրտնաջան աշխատել, պարապել, ինչը ես անում եմ, մնացածը Աստծո կամքով ամեն ինչ կլինի»,-  ասել է Վարազդատ Լալայանը: