Փաշինյանին ուղղված խնդրագիրն ընթերցվեց կառավարության շենքի դիմաց

 Փաշինյանին ուղղված խնդրագիրն ընթերցվեց կառավարության շենքի դիմաց

«Հանուն սոցիալական արդարության» կուսակցության կողմից կազմակերպած երթը՝ ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի հասավ կառավարության շենքի դիմաց։ 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Եվրոպայի խորհուրդի հայաստանյան գրասենյակի ղեկավարին ուղղված խնդրագիրը, որին անդրադարձել էինք, «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության փոխնախագահ Ծովինար Կոստանյանը ընթերցեց կառավարության շենքի դիմաց։

Կուսակցության ներկայացուցիչները փորձեցին խնդրագիրը փոխանցել կառավարության ներկայացուցիչներից որևիցե մեկին, սակայն չստացվեց։ Կառավարությանից նրանց հայտեցին, որ այսօրվա համար արդեն ուշ է և խնդրագիրը կարող են հանձնել միայն վաղը։

Մանրամասները տեսանյութում